Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Հիսուս իրական մարգարիտն է

Հիսուս իրական մարգարիտն է
15.04.2023 | 22:43

Հարց է ծագում, թե` «Ո՞ւր է Իրական Մարգարիտը», որը մենք երկար ժամանակ փնտրում ենք: Մեր գանձե՞րը` թանկարժեք մեքենաներ, սարերի վրա տներ, դրամ, հարստություն, սրա՞նք են մարգարիտները: Քրիստոնյա մարդու պատասխանը պիտի լիներ. «Անշուշտ, ո'չ»: Ինչու՞: Ինչպես Հիսուսի պատմած վաճառականի (Մատթ. 13:46) պարագային ասացինք, թե նա ամեն ինչ արեց, որպեսզի այդ թանկագին մարգարիտը գնի, այսինքն` կարողացավ հավաքել անհրաժեշտ դրամը, նույնը համոզված ենք, պիտի աներ մեզանից ամեն մեկը, եթե դրա անհրաժեշտությունը զգացվեր:

Պատկերացրեք, եթե մենք նույնպիսի հավատով, եռանդով ու աշխատասիրությամբ մեր ունեցած հարստությունը տրամադրենք` գտնելու Իրական Մարգարիտը` Ճշմարտության Բանալին, որ է մեր Փրկիչը` Հիսուս Քրիստոս, ապա վստահ եղեք, որ անպայման պիտի ժառանգենք Երկնային Թագավորությունը: Ո'չ մի գանձ, հարստություն և ժամանակավոր երջանկություն չեն կարող փոխարինել հավիտենական այն ուրախությանը, որը Փրկիչը Ինքն է մեզ տալիս Իր թագավորական իշխանությամբ, Իր հույսով ու մանավանդ, մեր նկատմամբ ունեցած Իր անհուն սիրով:

ՈՒրեմն, լավ պիտի հասկանանք ու գիտակցենք, որ այս երկրային կյանքի թանկարժեք մարգարիտները աղոթքի և հավատի միջոցով մեր կատարած բարի ու արդար գործերն են, որոնցով միայն պիտի կարողանանք Քրիստոսին ունենալ մեր մեջ: Եվ ամեն մի քրիստոնյայի պարտականությունն է բոլորին ճանաչել տալ Հիսուս Քրիստոսին, կարևոր չէ թե քարոզողը ի՞նչ մասնագիտություն ունի. բժի՞շկ է, հավաքարա՞ր է, կոշկակա՞ր է, ներկարա՞ր է, պարզ շինարա՞ր է, մի խոսքով ամեն մարդու պարտականությունն է քարոզել Քրիստոսի Ավետարանը:

Քրիստոսին ունենալ մեր մեջ նշանակում է, ինչպես Ինքն է ասում. «Խաչն առնել ու գնալ Իր հետևից», այսինքն` խնամել հիվանդին, մխիթարել սգավորին, բարձրացնել ընկածին, մի խոսքով` նմանվել ԱՇԽԱՐՀԻ ԼՈՒՅՍԻՆ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԱՐԳԱՐԻՏԻՆ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼՈՒՆ, ՄԵՐ ՏԻՐՈՋԸ` ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ:

Այս պատմությունը ուսանելի է:

ԲԱՐԵՊԱՇՏ ՀԱՎԱՔԱՐԱՐԸ

Հնդկաստանում ապրում էր բարեպաշտ մի հավաքարար, որը փողոցներում Հիսուսի Ավետարանն էր քարոզում:

Օրերից մի օր ազնվականներից մեկը տեսնելով հավաքարարի շուրջը հավաքված ժողովրդին, զարմացած հարցնում է.

-Չեմ հասկանում, թե մի հավաքարար ի՞նչ կարող է ասել, որ այս ապուշները հետաքրքությամբ լսեն նրան:

Ազնվականի վիրավորանքին ուշադրություն չդարձնելով, բարեպաշտ հավաքարարը հանգիստ պատասխանում է նրան.

-Երբ Հիսուս ավանակի վրա նստած Երուսաղեմ մտավ, բոլոր մարդիկ իրենց հագուստները փռեցին կենդանու ոտքերի առջև: Երբ Նա ավանակից իջավ, ոչ ոք այլևս Նրա վրա ուշադրություն չդարձրեց:

Այլ խոսքով, ես ուշադրության արժանի զրո եմ, այսինքն՝ ոչինչ եմ: Քրիստոսին, որի մասին քարոզում եմ, դուք Նրա ճշմարտությունները ուշադիր լսեք:

Իմաստուն պատասխան, այսինքն կարևոր չի, թե ո՛վ է և ի՛նչ մասնագիտության տեր մեկն է քարոզում Հիսուսին, այլ գլխավորը և կարևորը Նրան ճանաչելն է ու լսելը և ոչ միայն Նրա ճշմարտությունները լսելը, այլև` գործադրելը:

Պողոս առաքյալը Գաղատացիներին ուղղած նամակում ասում է. «Քրիստոսի հետ խաչ ելա, կենդանի եմ այսուհետև. բայց ոչ թե ես, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս: Իսկ հիմա որ կենդանի եմ մարմնով, Աստծու Որդու հավատո’վ եմ ապրում, որ սիրեց ինձ և իրեն մահվան մատնեց ինձ համար» (Գաղատ. 2:20-21):

Նույնը արեցին մեր նախնիները, ի գին ամեն զոհողության ամուր ժայռի վրա հաստատեցին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին:

Ահա առիթը եկել է ցույց տալու մեր նվիրվածությունն ու հավատը գործով, ընդառաջելով նոր ժամանակների քրիստոնեական կյանքի հրավերին: Պողոս առաքյալը վկայում է, թե` «ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿՅԱՆՔԸ ՔՐԻՍՏՈՍՆ Է, ԻՍԿ ՄԵՌՆԵԼԸ` ՇԱՀ» (ՓԻԼԻՊ. 1:21): ԵՎ ՆԱ ԻՐ ԹԱՆԿԱԳԻՆ ԿՅԱՆՔԸ ԶՈՀԵՑ ԻՐ ՍԻՐԵԼԻ ՀԻՍՈՒՍԻ ՀԱՄԱՐ: ԻՍԿ ՄԵՆՔ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆՔ ԴՐԱՆ…

Այսօր այս ժամանակներում մենք մեր կյանքը զոհելու կարիքը չունենք, սակայն եկեք ընդունենք այս հրավերը` մասնակցել Հայ Եկեղեցին զորացնելու գործին, քարոզչության և բացատրության ճանապարհով և հավաքական ուժով վկայենք մեր ունեցած հավատի մասին. զանազան առիթների ժամանակ, լինեն դրանք ուրախ, թե` տխուր, որպեսզի այդ բարի աշխատանքի համար արժանանանք Աստծու սիրույն, գութին, ողորմության, գնահատանքին ու վարձատրության: Ամեն:

Տ. Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3730

Մեկնաբանություններ

¬Â¢Ã„€Â Ć•Ā/other" rel="nofollow">Այլ
22.05.2025